Հայերեն   English   Русский  

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթեց Հունաստանի ընտրանուն. Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը


  
դիտումներ: 262

«Երկու խաղում 6 գոլ և երկու հաղթանա՞կ: Սա արդեն լուրջ է: Շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին՝ թեժ ֆուտբոլային աշնան սպասումով:)»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակին:

Եվրո-2020 առաջնության ընտրական մրցաշարի J խմբի չորրորդ տուրի խաղում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Աթենքում մրցեց Հունաստանի հավաքականի հետ: Մեր տղաները կարողացան դժվարին խաղում հաղթանակ տանել՝ 2-3 հաշվով: Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց Ալեքսանդր Կարապետյանը, 33-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը կրկնապատկեց այն: Երկրորդ խաղակեսին՝ 54-րդ րոպեին դաշտի տերերից Կարլոս Զեկան կրճատեց հաշվի տարբերությունը, 74-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը խփեց Հայաստանի հավաքականի երրորդ գոլը, իսկ 87-րդ րոպեին Կոստաս Ֆորտունիսը դարձավ Հունաստանի հավաքականի երկրորդ և հանդիպման վերջին գոլի հեղինակը:

Օրեր առաջ Հայաստանի հավաքականը 3-0 հաշվով առավելության էր հասել Լիխտեյնշտեյնի հավաքականի նկատմամբ: Այս պահին մեր հավաքականը խմբում ունի 6 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, առաջին տեղում Իտալիան է՝ 12 միավորով, երկրորդ տեղում՝ Ֆինլանդիան 9 միավորով:

Առաջնության մյուս հանդիպումները աշնանն են: Սեպտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Իտալիայի, սեպտեմբերի 8-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանիներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: