Հայերեն   English   Русский  

Պակիստանի հյուսիսում երկրաշարժ է տեղի է ունեցել


  
դիտումներ: 65

Պակիստանի հյուսիսում 5.2 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը, ստորգետնյա ցնցումները գրանցվել են միջազգային համակարգված ժամանակով 3: 10-ին (Մոսկվայի ժամանակով 6:10):

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բաֆա քաղաքից 39 կմ դեպի հարավ-արևելք: Օջախի խորությունն ավելի քան 30 կմ է կազմել:

Տուժածների մասին տեղեկությունները բացակայում են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ինդոնեզիայի Տանիմբար կղզիների տարածքում 5.9 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: