Հայերեն   English   Русский  

Թրամփը հայտարարել է Կիմ Չեն Ընից ստացած «շատ ջերմ» նամակի մասին


  
դիտումներ: 132

The Hill պարբերականի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընից շատ ջերմ նամակ է ստացել: Գրում է Russian.rt.com-ը:

Ամերիկացի առաջնորդը չի բացառել Կիմ Չեն Ընի հետ նոր հանդիպման հնարավորությունը` հավելելով, որ իրենք «շատ լավ հարաբերություններ ունեն»:

Ապրիլին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ամերիկացի և հյուսիսկորեացի առաջնորդների մասնակցությամբ նոր գագաթնաժողով անցկացնելու առաջարկով էր հանդես եկել:

Հիշեցնենք, որ Հանոյում ամիսներ առաջ կայացած Թրամփի և Կիմ Չեն Ընի գագաթնաժողովը որևէ արդյունքի և հստակ պայմանավորվածության չհանգեցրեց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: