Հայերեն   English   Русский  

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկում են եկամտահարկի համահարթեցումը. ուղիղ


  
դիտումներ: 212

Այսօր՝ հունիսի 12-ին, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել: Բաբկեն Թունյանի գլխավորած հանձնաժողովը քննարկելու է եկամտահարկի համահարթեցմանը վերաբերող հարցեր:

Բաբկեն Թունյանը նիստը գումարելը բացատրեց նրանով, որ եկամտային հարկի համահարթեցման վերաբերյալ քանի որ լուրջ տարաձայնություններ կան, այդ պատճառով որոշվել է մինչև ԱԺ-ում երկրորդ ընթերցումը մասնագիտական քննարկում կազմակերպել և հասկանալ, թե ինչ թերացումներ և բացթողումներ կան օրինագծում:

Քննարկմանն այսօր մասնակցելու են Կառավարությունից, ՀՅԴ կուսակցությունից, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնից, Կենտրոնական բանկից, Ազգային ժողովից ներկայացուցիչներ:

Նշենք, որ Ազգային ժողովն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է եկամտային հարկի համահարթեցում: Երկրորդ ընթերցումը նախատեսվում է հունիսի վերջին քառօրյա նիստերի ժամանակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: