Հայերեն   English   Русский  

​Բոլթոնը մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին


  
դիտումներ: 129

Bloomberg գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը պնդում է, որ Ռուսաստանը, ԿԺԴՀ-ն, Իրանը, Վենեսուելան և Չինաստանը ասեկոսեներ են տարածում ԱՄՆ վարչակազմում առկա տարաձայնությունների մասին: Գրում է Russian.rt.cm-ը:

«Մենք ծանրակշիռ պատճառ ունենք ենթադրել, որ Հյուսիսային Կորեան, Իրանը, Վենեսուելան, Ռուսաստանը և Չինաստանը որոշել են փորձել վարչակազմի մասին ապատեղեկատվություն տարածել և ասել, որ նախագահն ու նրա խորհրդականները տարաձայնություններ ունեն», - ասել է Բոլթոնը:

Ավելի վաղ Վիրջինիայի սենատոր Ռիչարդ Բլեքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ էր արել թույլ չտալ Բոլթոնին ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել:

Բացի այդ, Թրամփը հայտարարել էր, որ ստիպված է լինում զսպել Բոլթոնին, որ բազեի համբավ ունի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: