Հայերեն   English   Русский  

Թուրքիան ու ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Հանրապետությունը համատեղ զորավարժություն են անցկացնում


  
դիտումներ: 74

Թուրքիան և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետությունը հերթական համատեղ որոնողափրկարարական զորավարժությունն են անցկացնում:

Արդեն 18-րդ անգամ անցկացվող ամենամյա զորավարժությանը մասնակցում են քաղաքացիական և զինվորական անձնակազմեր Թուրքիայից ու հյուսիսային Կիպրոսից: Երկու մասից բաղկացած զորավարժության ցամաքային մասն անցկացվել է Կիպրոսի թուրքական հատվածի Գիրնե շրջանում հունիսի 11-ին:

Խաղարկվել է «Boeing-727» ինքնաթիռի կործանման սցենար: Ներգրավվել են զինվորականներ, որոնք ուղղաթիռով ժամանել են դեպքի վայր ուղևորներին փրկելու համար: Օգտագործվել են հրշեջ-փրկարարական մեքենաներ, անօդաչու թռչող սարքեր և օդանավ:

Նշվում է, որ միջոցառմանը հետևել են ինքնահռչակ հանրապետության նախագահ Մուսթաֆա Աքընջըն ու վարչապետ Էրսին Թաթարը:

Զորավարժության 2-րդ՝ ծովային մասը տեղ է ունենալու հունիսի 12-ին Կիպրոսի հյուսիսային մասի ջրերում, ինչպես նաև՝ դրանցից դուրս:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: