Հայերեն   English   Русский  

Հոնկոնգի խորհրդարանը զանգվածային ընդվզումների հետևանքով հետաձգեց մայրցամաքային Չինաստան արտահանձնման մասին օրենքի քննարկումը


  
դիտումներ: 120

Հոնկոնգի օրենսդիր խորհուրդը որոշել է հետաձգել Չինաստանի հետ արտահանձնման մասին օրենքի նախագծի քննարկումը քաղաքի կենտրոնն ընդգրկող բազմահազարանոց բողոքի ցույցերի ճնշման տակ: Խորհրդարանի քարտուղարությունը, սակայն, չի ճշտել, թե ինչ ժամկետով է հետաձգվել նիստը:

Աղմկոտ օենքի նախագիծը արտահանձնման մասին այսօր պետք է քննարկվեր երկրորդ ընթերցմամբ: Քննադատները և ցուցարարները կարծում են, որ տվյալ փաստաթղթի ընդունում էապես նվազեցնում է Հոնկոնգի ինքնավարությունը: Հիշեցնենք, որ Հոնկոնգը լայն ինքնավարություն ունի Չինաստանի կազմում:

Նախաձեռնության էությունն այն է, որ քաղաքիբնակիչներին արտահանձնելու իրավունք տրվի անգամ այն երկրներ, որոնց հետ Հոնկոնգը հանձնելու պայմանագիր չունի, այդ թվում և Չինաստանի մայրցամաքային հատված: Ներկայումս արտահանձնում այնտեղ չի իրականացվում:

Անցած կիրակի քաղաքում մեծ ցույց տեղի ունեցավ, որն արդեն գնահատել են որպես խոշորագույնը 1997 թ. ի վեր, երբ Մեծ Բրիտանիան Հոնկոնգը հանձնեց Չինաստանին: Ոստիկանության գնահատմամբ՝ ցույցին մասնակցել է 240 հազար մարդ, իսկ կազմակերպիչները հայտարարել են, որ փողոց է դուրս եկել 1 միլիոն մարդ: Ցույցն ավարտվել է ոստիկանության հետ բախումներով: Չինաստանի պետական ԶԼՄ-ները մեկնաբանել են, որ ընդվզումները պայմանավորված են դրսի ուժերի ազդեցությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: