Հայերեն   English   Русский  

​Շվեդիայի ԱԳՆ-ի ղեկավարը Ստոկհոլմի և Մոսկվայի հարաբերությունները համեմատել է «դրամատիկ պարի» հետ


Մարգոտ Վալստրյոմը նշել է, որ թագավորությունը մտադիր է պաշտպանել ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցները, բայց և շարունակել անմիջական կապերը Ռուսաստանի հետ


  
դիտումներ: 188

Շվեդիայի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ ենթադրում է երկու ուղղություն: Մի կողմից՝ թագավորությունը մտադիր է պաշտպանել Եվրամիության հակառուսական պատժամիջոցները, մյուս կողմից՝ շարունակել անմիջական շփումները Ռուսաստանի հետ: Այդ մասին երեկ ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմը:

«Երկկողմ հարաբերությունները նման են տանգո պարելուն. մի քայլ առաջ, երկու կամ երեք քայլ այս կամ այն մի կողմ, ինչպես պարում են: Երբեմն դրանք մի քիչ անկանխատեսելի են: Իսկ մերը շատ դրամատիկ պար է»:

Արտաքին գործերի գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Շվեդիան կշարունակի Եվրամիության գծով աջակցության քաղաքականությունը: «Սակայն մեզ նաև մարդկանց շփումներ են պետք, մեզ քաղաքական կապեր են պետք, անմիջական կապ: Որպեսզի խոսվի ոչ թե երկրների մասին, այլ երկրների, կառավարությունների և առաջնորդների հետ: Եվ մենք անում ենք դա: Միշտ չէ, որ դա հեշտ է»,-ասել է Վալստրյոմը:

ԱԳՆ-ի ղեկավարը հիշատակել է մեծ թվով կապերը Շվեդիայի և Ռուսաստանի միջև: «Դրանք շփումներ են կազմակերպությունների, գիտնականների միջև, այնտեղ, որտեղ երկու կողմերն էլ շահագրգռված են շարունակել կապերը: Եվ մենք ձգտում ենք դրան, և դրա համար տարբեր ձևաչափեր կան՝ բալթյան, արկտիկյան, որոնք լավ են գործում: Մենք պարբերաբար հանդիպում ենք Սերգեյ Լավրովի հետ տարբեր հարթակներում: Մենք զրուցում և կատակում ենք»,- ասել է նախարարը:

Ռուսաստանը մայիսին Շվեդիայի դեսպանությունից երկու հոգու վտարեց որպես պատասխան Շվեդիայի կողմից ռուս դիվանագետների վիզայի մերժման: Շվեդիան Լեհաստանի և բալթյան երկրների հետ հակառուսական պատժամիջոցների կիրառման առավել հետևողական կողմնակիցներից է: 2014-ից ի վեր երկկողմ հարաբերությունները թագավորության և Ռուսաստանի միջև հազվադեպ են եղել, իսկ Արկտիկայի համաժողովում, որ կայացավ ապրիլին Պետերբուրգում, տեղի ունեցավ Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: