Հայերեն   English   Русский  

Դերսիմում քուրդ գրոհայինների հարձակման հետևանքով 2 թուրք զինվոր է սպանվել


  
դիտումներ: 247

Թուրքիայի Դերսիմ (Թունջելի) նահանգում «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) գրոհայինների

և Թուրքիայի անվտանգության ուժերի միջև տեղի ունեցած բախման հետևանքով 4 թուրք զինվոր է վիրավորվել և տեղափոխվել հիվանդանոց։ Զինվորներից 2-ը մահացել են հիվանդանոցում։

Հունիսի 11-ին Դերսիմի Քարշըլար գյուղում քուրդ զինյալները կրակ են բացել այդ տարածքում PKK-ի դեմ հատուկ ռազմական գործողություններ իրականացնող թուրքական անվտանգության ուժերի ուղղությամբ։ Դրան ի պատասխան թուրքական կողմը նույնպես կրակ է բացել, որի հետևանքով սկսվել է արյունալի բախում երկու ուժերի միջև։

Թուրքական կողմը հայտնել է, որ իր կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) գրոհայիններին վնասազերծելու համար օդուժի աջակցությամբ ռազմական գործողություններ է իրականացնում այդ տարածքում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: