Հայերեն   English   Русский  

​Սինձո Աբեն պաշտոնական այցով Իրան է մեկնել


  
դիտումներ: 68

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն երկօրյա պաշտոնական այցով Իրան է մեկնել: Այցի մասին հայտնում է Kyodo գործակալությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Այցի նախօրեին Աբեն հայտարարել է, որ իր այցի նպատակը Մերձավոր Արևելքում խաղաղություն և կայունություն ապահովմանն աջակցելն է:

«Լարվածությունը մեղմելու համար կցանկանայի անկեղծ կարծիքներ փոխանակել», - հայտարարել է Աբեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իր այցի ընթացքում Սինձո Աբեն մտադիր է հանդիպումներ անցկացնել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի և հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: