Հայերեն   English   Русский  

Կլիմկինը գնահատել է Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին


  
դիտումներ: 326

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ Ուկրաինան հնարավորություն չունի մոտակա 10 տարիների ընթացքում անդամակցել Եվրամիությանը դաշինքի հետ բանակցությունների ձգձգված գործընթացի պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:

«Դա մի քիչ վիրավորական է առասպելի կործանիչի դերակատարություն ունենալ և մարդկանց պատմել ճշմարտությունն այն բանից հետո, երբ հեքիաթներ են նրանց պատմել», - գրել է դիվանագետը ֆեյսբուքյան իր էջում:

Նրա խոսքերով՝ 2025 թ. դաշինքին անդամակցելու համար Ուկրաինան պետք է վաղուց բանակցություններ սկսեն ԵՄ-ի հետ:

Ավելին Կլիմկինը կարծիք է հայտնել, որ Եվրամիությանն անդամակցելը նույնիսկ 10 տարի անց տեղի չի ունենա:

«Ինչ-որ մեկը լսել է, որ 10 տարիների ընթացքում արդեն ավելի իրական է, բայց դեռևս անհեթեթություն է: Դրա համար անդամակցության համար բանակցությունները պետք է վաղուց սկսեին», - հավելել է նա:

Ընդ որում՝ Կլիմկինը վստահություն է հայտնել, որ այդ իրադարձությունը վաղ թե ուշ տեղի կունենա:

Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբին հայտարարել էր, որ Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, 2025-2027թթ. կանդամակցի Եվրամիությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: