Հայերեն   English   Русский  

Մակրոնը հայտարարել է, որ Թրամփին նոր կաղնի կուղարկի


  
դիտումներ: 308

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը RTS հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփին նոր կաղնի կուղարկի այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ երկու պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ Սպիտակ տան մերձակայքում տնկված կաղնին չորացել է: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք նրան նոր կաղնի կուղարկենք, դա խնդիր չէ: Պետք չէ խորհրդանիշներ գտնել այնտեղ, որտեղ դրանք բացակայում են, հանդիպման խորհրդանիշը միասին ծառ տնկելն էր», - Le Figaro- ն մեջբերում է Մակրոնի խոսքերը:

Ապրիլի 23-ին Մակրոնի՝ Վաշինգթոն կատարած այցի ժամանակ նախագահները ֆրանսիական Բելլո անտառից տարված կաղնի էին տնկել, որտեղ 1918թ. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան զինվորների մասնակցությամբ մարտեր էին տեղի ունեցել:

Ավելի ուշ ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Սպիտակ տան մոտ Թրամփի և Մակրոնի տնկած կաղնին չորացել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: