Հայերեն   English   Русский  

Թրամփը Բայդենին ընտրություններում «ամենամտավոր հետամնաց» մրցակից է անվանել


  
դիտումներ: 217

Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին առաջիկա նախագահական ընտրություններում ուժեղ մրցակից չի համարում վերջինիս «մտավոր թուլության» պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:

«Ավելի լավ կլինի ընտրություններում Բայդենին դեմ գնամ, քան այլ որևէ մեկին: Կարծում եմ, որ նա մտավոր առումով բոլորից թույլ է ... Մյուսներն ավելի շատ էներգիա ունեն», - հայտարարել է Թրամփը CNN- ին տված հարցազրույցի շրջանակներում:

Ամերիկացի առաջնորդի խոսքերով՝ Բայդենը նախկինում ևս չի կարողացել կատարել իր պարտականություններն, իսկ այժմ արդեն նա չափազանց ծեր է նախագահի պաշտոնի համար:

«Ես նրան մեկ տոկոսանոց Ջո եմ անվանում, քանի որ նախքան Օբամայի գալը ևս նա այնքան էլ լավ չէր հաղթահարում ամեն ինչ», - ասել է ամերիկացի առաջնորդը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հունիսի 18-ին կհայտարարի ԱՄՆ նախագահական ընտրություններին իր երկրորդ մասնակցության մասին:

Բայդենը պաշտոնապես իր նախընտրական քարոզարշավը սկսել է մայիսի 18-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: