Հայերեն   English   Русский  

Պեսկովը մեկնաբանել է Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ Թրամփի հայտարարությունը


  
դիտումներ: 201

Մոսկվան Վաշինգթոնից որևէ առաջարկ չի ստացել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Գրում է Russian.rt.com-ը:

«Այդ առումով ներկայումս որևէ նորություն չկա: Ամերիկացիները ոչինչ չեն նախաձեռնել: Մենք նրանցից որևէ առաջարկ չենք ստացել, այդիսկ պատճառով G-20-ի շրջանակներում առանձին հանդիպում չի նախապատրաստվում», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Պեսկովի խոսքերը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է Ճապոնիայում G20- ի ընթացքում հանդիպել Պուտինին: Գագաթնաժողովը նախատեսված է հունիսի 28-29-ը:

Ռուսաստանի ԱԳՆ-ում ևս գնահատել են Օսակայում նախագահների միջև բանակցությունների հնարավորությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: