Հայերեն   English   Русский  

Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական առաջին այցով մեկնել է Արցախ


  
դիտումներ: 49

Հունիսի 13-ին և 14-ին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը առաջին պաշտոնական այցով կգտնվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում:

Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Կքննարկվեն հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները: Այցի շրջանակում տեղի կունենա նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներ» խմբի համերգը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: