Հայերեն   English   Русский  

Գագիկ Ծառուկյանը չի ներկայացել Քննչական կոմիտե հարցաքննության համար


  
դիտումներ: 241

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտից տեղեկացնում են, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ չի ներկայացել Քննչական կոմիտե հարցաքննության համար։

Վերջինս չի ներկայացրել նախաքննական մարմնին հարցաքննության չներկայանալու պատճառների մասին բացատրություն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։

Նա Քննչական կոմիտե հարցաքննության էր հրավիրվել Աբովյան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի նախընտրական շտաբերից մեկի պետի մեքենան հրկիզելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: