Հայերեն   English   Русский  

Իրանը պայման է առաջադրել Իրանի հետ երկխոսության համար


  
դիտումներ: 75

Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Վաշինգթոնը պետք է չեղարկի Թեհրանի դեմ սահմանած նավթային պատժամիջոցները: Գրում է Gazeta.ru-ն:

Համապատասխան հայտարարությամբ Հասան Ռոուհանին հանդես է եկել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման ժամանակ:

Ռոուհանիի խոսքերով՝ տվյալ որոշումը ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության համար ճանապարհ կբացի:

Նա նաև հավելել է, որ մոտ ապագայում ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցները չի չեղարկի:

Ավելի վաղ Ռոուհանին հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները մտադիր չեն ԱՄՆ-ի դեմ պատերազմ սկսել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: