Հայերեն   English   Русский  

Սահմանին իրադրությունը համեմատաբար կայուն է. Դավիթ Տոնոյան


  
դիտումներ: 107

Այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին:

«Սահմանին իրադրությունը համեմատաբար կայուն է: Այս մասին են վկայում վերջին մի քանի օրերի օպերատիվ զեկույցները: Հայկական կողմը վերահսկում է ադրբեջանական անօդաչուների թռիչքները»:

Անդրադառնալով Ազգային ժողովում ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծմանը Տոնոյանն ասել է. «2016 թվականի ապրիլի իրադարձությունների քննությունը և խորհրդարանական համապատասխան հանձնաժողովի ստեղծումը նպատակահարմար է, եթե դրա համար կա հանրային պահանջ: Քննության արդյունքները կարող են տալ մի շարք հարցերի պատասխաններ, այդ թվում՝ հակառակորդի սաստկացրած հակահայկական քարոզչության հետևանքով հանրության շրջանում ծագած հարցերի: Պաշտպանության նախարարությունն իր կողմից կհամագործակցի հանձնաժողովի հետ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: