Հայերեն   English   Русский  

Կառավարությունը պահուստային ֆոնդից գումար կտրամադրի քննչական բաժինների վարչական շենքերի վերանորոգման համար


  
դիտումներ: 126

Այսօր՝ հունիսի 13-ին Կառավարության հերթական նիստում գործադիրը հավանություն տվեց

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին գումար հատկացնելու մասին» կառավարության որոշման նախագծին:

«Նախագծով առաջարկվում է 2019 թվականի պետբյուջեի պահուստային ֆոնդից կոմիտեին հատկացնել գումար կառավարության համապատասխան որոշումներով վերջիններիս ամրացված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի, Լոռու մարզային քննչական վարչության և Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի վարչական շենքերի կապիտալ հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքներ իրականացնելու համար»,-ասաց հիմնական զեկուցող արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը:

Նախագծով Կառավարությունը 15 միլիոն դրամ տրամադրեց Քննչական կոմիտեին՝ վարչական շենքի շինարարության համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: