Հայերեն   English   Русский  

Սեպտեմբերին շահագործման կհանձնվի Բերձորի բուժմիավորման նոր շենքը


  
դիտումներ: 81

Ավարտման փուլում են գտնվում Քաշաթաղի շրջանի Բերձորի բուժմիավորման նոր շենքի շինարարական աշխատանքները:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարարության տեխհսկիչ Գագիկ Ասրյանը:

«Շինարարական աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2011 թ.-ին: Անցած 8 տարիների ընթացքում պարբերաբար կատարվել են որոշակի աշխատանքներ: Ներկայումս ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, նախատեսված է 20 մահճակալ: Բուժհաստատությունը կգործի ժամանակակից բոլոր ստանդարտներին համապատասխան»,- նշել է Գ. Ասրյանը:

Նրա խոսքով՝ նախօրեին շինհարթակ է այցելել ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, ով տեղում ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին, քննարկել մի շարք հարցեր:

Գ. Ասրյանը տեղեկացրել է, որ Բերձորի բուժմիավորման նոր շենքի շինարարական աշխատանքները մեկնարկել էին արտաբյուջետային միջոցներով, արդեն 2018 թ.-ից աշխատանքներն իրականացվում են ԱՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ:

Լուսանկարը՝ Քաշաթաղի շրջանային «Մերան» պաշտոնաթերթի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: