Հայերեն   English   Русский  

Թուրք պատգամավոր.«Ստամբուլի ընտրություններում Գյուլն ու Դավութօղլուն AKP-ի պարտությունն են ցանկանում»


  
դիտումներ: 75

Թուրքիայում իշխող «Արդարության և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Մեհմեթ Մեթիները հայտարարել է, որ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը և նախկին վարչապես Ահմեթ Դավութօղլուն հունիսի 23-ին Ստամբուլում կայանալիք քաղաքապետի ընտրություններում ցանկանում են, որ AKP-ն պարտվի:

Պատգամավորը իր «Ինչու՞ են լուռ Գյուլն ու Դավութօղլուն» հոդվածում նշել է, որ բազմիցս է հարցեր ուղղել նրանց, թե ինչու են լռում, ու՞մ են աջակցում Ստամբուլի ընտրություններում, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել: Այդ պատճառով Մեթիները առանցնացրել է հնարավոր պատասխանների 3 վարկած:

«1. Անշուշտ աջակցում եմ AKP-ի թեկնածուին:

2. Աջակցում ենք «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) թեկնածուին, քանի որ եթե CHP-ն հաղթի, ապա ճանապարհ կբացվի մեր քաղաքականության համար:

3. Չենք ցանկանա, որ AKP-ն հաղթի, սակայն չենք քվեարկի նաև CHP-ի թեկնածու օգտին, այդ իսկ պատճառով դատարկ քվեաթերթիկ կգցենք քվեատուփում»:

Նա պահանջել է, որ Գյուլն ու Դավութօղլուն բացահայտ ասեն իրենց դիրքորոշման մասին:

«Մենք իրավունք ունենք իմանալու: Չնայած նկատում եմ, որ հայտնելու մտադրություն չունեն: Ուրեմն ասեմ, որ նրանք երկուսն էլ ուզում են, որ AKP-ն պարտվի, այլ կերպ` իրենք կպարտվեն»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի 11-րդ նախագահ Գյուլը և նախկին վարչապետ Դավութօղլուն, որոնք եղել են իշխող AKP-ի հիմնադրման ակունքներում, ավելի վաղ հայտնել էին նոր կուսակցության ստեղծման մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: