Հայերեն   English   Русский  

Արդյո՞ք Բինալի Յըլդըրըմը կպատժվի «Քուրդիստան» բառն ասելու համար


  
դիտումներ: 130

Թուրքիայի ընդդիմադիր, ազգայնական «Լավ» (İYİ) կուսակցության Դենիզլի նահանգի պատգամավոր Յասին Օզթյուրքը գրավոր հարցում է արել խորհրդարանի (մեջլիս) նախագահին այն մասին,

թե արդյոք Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Բինալի Յըլդըրըմը կպատժվի «Քուրդիստան» բառն իր ելությում օգտագործելու համար։

Յասին Օզթյուրքն հիշեցրել է, որ նախկինում եղել են դեպքեր, երբ մեջլիսում «Քուրդիստան» բառն արտաբերելու համար տարբեր գործիչներ են պատժվել։

Պատգամավորը նաև հարցրել է. «Եթե «Քուրդիստան» բառն օգտագործեին ընդդիմադիր գործիչները, ապա նույն կերպ լռության և անուշադրության կմատնվե՞ր այդ հարցը, թե՞ այդ դեպքում իշխանություններն այլ կերպ կարձագանքեին։

Նշենք, որ Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (AKP-ԱԶԿ) է:

Հիշեցնենք, որ Դիարբեքիր կատարած այցի ժամանակ Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածու Բինալի Յըլդըրըմը ելույթի ընթացքում գործածել է «Քուրդիստան» բառը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել ընդդիմադիր, հատկապես ազգայնական ուժերի շրջանում։
Յըլդըրըմը մասնավորապես ասել էր. «Ազատագրական պայքարը սկսելիս, դեռևս պատերազմի ժամանակ Անկարայում Ազգային Մեծ ժողովը կազմավորող Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից հրավիրված տարբեր ազգերի ներկայացուցիչների շարքում էին նաև Քուրդիստանի և Լազիստանի ներայացուցիչները»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: