Հայերեն   English   Русский  

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ուղիղ


  
դիտումներ: 220

Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ հունիսի 13-ին, նիստ է գումարել:

Նիստի ընթացքում քննարկվում են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի 2019 թվականի hունիսի 18-ին գումարվող նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվող մի շարք նախագծերի՝ երկրորդ ընթերցումից առաջ նախնական քննարկման և եզրակացություն ներկայացնելու հարցերը: Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված են.

1. «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

2. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

3. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը,

4. «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը և մի շարք այլ հարցեր:

Նիստին ներկա են ոչ միայն Ազգային ժողովի պատգամավորները, այլև Կառավարության ներկայացուցիչներ:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: