Հայերեն   English   Русский  

Սիրիայի կառավարական ուժերը հրետակոծել են Իդլիբի թուրքական դիտակետը


  
դիտումներ: 89

Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական էջը հայտնում է, որ Սիրիայի կառավարական ուժերը հրետակոծել են Իդլիբում գտնվող թուրքական դիտակետը, ինչի հետևանքով 3 թուրք զինվոր է վիրավորվել:

Թուրքիայի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Սիրիայի կառավարական ուժերն իրենց վերահսկողության տակ գտնվող Աս-Շարիա շրջանից 35 անգամ հրետակոծել են 3 կմ հեռավորությավ վրա գտնվող Զավիյա լեռան շրջանի թուրքական դիտակետը:

Պաշտպանության նախարարությունը վերոհիշյալ հարձակումը որակել է որպես նախօրոք ծրագրված և հավելել, որ հարձակումից վնաս է կրել թուրքական ռազմաբազայի շրջանում տեղակայված զինտեխնիկայի մի մասը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: