Հայերեն   English   Русский  

Մեծ Բրիտանիայի ՆԳՆ ղեկավարը ստորագրել է Ասանժի արտահանձնման պահանջագիրը


  
դիտումներ: 282

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը BBC Radio 4 ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ ստորագրել է WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման մասին ԱՄՆ-ի պահանջագիրը: Գրում է Russian.rt.com-ը:

«Նա արժանի է ճաղերի ետևում հայտնվելուն: ԱՄՆ-ից արտահանձնման պահանջագիր կա, որը վաղը դատարան կներկայացվի, սակայն երեկ ես ստորագրել եմ արտահանձման պահանջագիրը և վավերացրել այն», - ասել է նախարարը:

Ավելի վաղ The Washington Post պարբերականը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային, գրել էր, որ Միացյալ Նահանգները Ասանժի արտահանձման մասին պաշտոնական դիմում է ուղարկել Մեծ Բրիտանիա:

Ինչպես WikiLeaks-ում նշել են, ԱՄՆ արդարադատության նախարարությունը կարող է նոր մեղադրանք ներկայացնել Ասանժի դեմ:

Հունիսի 3-ին Շվեդիայի դատարանը մերժեց դատախազությանը WikiLeaks- ի հիմնադրին ձերբակալելու հարցում:

Հիշեցնենք, որ ներկայումս Ջուլիան Ասանժը բրիտանական Բելմարշ բանտում է գտնվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: