Հայերեն   English   Русский  

Պենտագոնը չի ստիպի Անկարային հրաժարվել C-400-ից. Չավուշօղլու


  
դիտումներ: 213

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօլուն հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի նամակը Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման վերաբերյալ չի ստիպի Անկարային հրաժարվել դրանցից: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք չենք ասում, որ գնում ենք C-400 համակարգեր: Մենք արդեն գնել ենք: Եթե Միացյալ Նահանգները մտահոգություն ունի C-400 և F-35- ի հետ կապված, ապա մեր առաջարկը համատեղ աշխատանքային խմբի ստեղծելն է, և թող փորձագետները ուսումնասիրեն հարցը ... Պենտագոնից ստացած նման նամակներից հետո Թուրքիան չի հրաժարվի C-400- ից: Մենք այդ նամակին պատասխան ենք պատրաստում», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Չավուշօղլուի խոսքերը:

Նա նշել է, որ С-400- ի շուրջ Մոսկվայի հետ շփումները շարունակվում են և նշված ժամանակահատվածում Թուրքիան կստանա դրանք:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել էր, որ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հարցը փակված է: Նրա խոսքերով՝ համակարգերը հուլիսին կմատակարարվեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: