Հայերեն   English   Русский  

Իրանը բացառել է ճնշման ներքո ԱՄՆ-ի հետ բանակցությունները


  
դիտումներ: 233

Իրանը չի համաձայնվի ԱՄՆ-ի հետ ճնշման տակ բանակցություններին և չի ցանկանում կրկնել բանակցությունների «դառը փորձը»: Այդ մասին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման ժամանակ: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես նշել է Խամենեին, Իրանը «չի վստահում ԱՄՆ-ին»:

«Համատեղ համապարփակ գործողությունների պլանի շրջանակներում ԱՄՆ-ի հետ նախորդ բանակցությունների դառը փորձը ոչ մի դեպքում չի կրկնվի, քանի որ ոչ մի խելամիտ ազգ ճնշման ներքո բանակցությունների չի գնա», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Իրանի հոգևոր առաջնորդի խոսքերը:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ում Թեհրանի հետ բանակցությունների պատրաստակամության վերաբերյալ Վաշինգթոնի հայտարարությունները դատարկ էին անվանել:

Իսկ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչության» ֆոնին կոչ էր արել Եվրոպային աջակցել Իրանին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: