Հայերեն   English   Русский  

​«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն Ստեփանակերոտւմ է


  
դիտումներ: 528

«Եվրոպայի մշակույթի դեսպան» տիտղոսակիր «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկապատանեկան երգչախումբ,

Հայկ Մարության

որը հիմնադրվել է 1992 թվականին, ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում։ Այսօր երգչախումբը մենահամերգով հանդես եկավ Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում, որի նեկա էին ինչպես Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, այնպես էլ` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշեց, որ առաջին անգամը չէ որ այցելում է Արցախ, սակայն այսօր առաջին անգամն է որ Ստեփանակերտում է գտնվում պաշտոնական այցով:

-Ինձ համար սկզբունքային էր, որ առաջին պաշտոնական այցը` Երևանի քաղաքապետի կարգավիճակում, պետք է կատարեմ հենց Ստեփանակերտ, ասաց Հայկ Մարությանը, և ինքն իրեն հակասելով ավելացնելով` ի՞նչ պաշտոնական այցեր կարող են լինել մեր երկու հանրապետությունների մայրաքաղաքների միջև, կամ ընդհանրապես, ի՞նչ պաշտոնական շփումներ կարող են լինել հարազատ եղբայրների միջև: Քաղաքապետը խոսեց նաև Երևանի մշակութային մի շարք ծրագրերի մասին, որոնք անց են կացվելու Արցախի սրտում:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» խրգչախումբը, որի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է խմբավար Տիգրան Հեքեքյանը, անմոռանալի պահեր պարգևեցին ներկաներին: Ի դեպ, համերգային ծրագիրն ազդարարվեց հոգևոր երգերով, ինչը հանդիսականներին ոգևորեց: Ավելացնենք, որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մասնակցում է միջազգային փառատոների, մեծ նշանակություն ունեցող պետական ծրագրերի և բարեգործական համերգների։ Երգչախմբային Արվեստի Համաշխարհային ֆեդերացիայի կողմից այն ճանաչվել է աշխարհի լավագույն երգչախմբերից մեկը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: