Հայերեն   English   Русский  

Թրամփը հայտնել է, որ Սառա Սանդերսը կլքի պաշտոնը


  
դիտումներ: 106

Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում հայտնել է, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հունիսի վերջում կլքի իր պաշտոնը: Գրում է Russian.rt.com-ը:

«Երեք ու կես տարվա աշխատանքից հետո մեր հրաշալի Սառա Սանդերսը կլքի Սպիտակ տունը ամսվա վերջում և տուն կմեկնի՝ հզոր Արկանզաս նահանգ», - ասել է Թրամփը:

Նա շնորհակալություն է հայտնել Սանդերսին աշխատանքի համար և հույս հայտնել, որ նա «կորոշի թեկնածությունն առաջադրել Արկանզասի նահանգապետի պաշտոնում»:

Ապրիլին Թրամփը հայտարարեց, որ ընդունել է Ներքին անվտանգության նախարարի պաշտոնից Կիրստեն Նիլսենի հրաժարականը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: