Հայերեն   English   Русский  

ՄԱԿ-ը տվյալներ է հրապարակել աշխարհի 185 երկրում թուրք ներգաղթյալների թվի մասին


  
դիտումներ: 116

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության հրապարակած զեկույցի համաձայն՝ աշխարհի 185 երկրում ընդհանուր առմամբ 3 մլն 108․971 թուրք ներգաղթյալ է բնակվում։ Նրանցից 2․ 851․889-ը ունեն փախստականի կարգավիճակ։

Առաջին տեղում Գերմանինան է: Ամենամեծ թուրքական համայնքը բնակվում է Գերմանիայում։ Այստեղ թուրք փախստականների թիվը կազմում է 1 մլն 543․787։


Երկրորդ տեղում Ֆրանսիան է։ Այս երկրում, սակայն, թուրք ներգաղթյալների թիվը զգալիորեն քիչ է Գերմանիայից՝ ընդամենը 259․514։

Երրորդ տեղում Հոլանդիան է, որտեղ ապաստանել է թուրքական ծագումով203․483ներգաղթյալ:

Չորրորդ տեղում Ավստրիան է։ Այս պետությունն ապաստան է տվել 165․ 206 թուրք փախստականի։

Առաջատար հնգյակը եզրափակում է ԱՄՆ-ն, որտեղ բնակվում է 106․805 թուրք ներգաղթյալ։

Ամենից շատ թուրք փախստականներ ընդունած երկրների առաջատար տասնակում տեղ են գտել նաև Սաուդյան Արաբիան (101.301), Ղազախստանը (85.383), Շվեյցարիան (83․199), Մեծ Բրիտանիա և Հյուսիսային Իռլանդիան (82․941) և Մակեդոնիան (72․556)։

Ուշագրավ է, որ Թայլանդում, Սալվադորում, Նիկարագուայում ընդամենը մեկական թուրք ներգաղթյալ կա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: