Հայերեն   English   Русский  

Սուդանի ռազմական խորհուրդը հայտարարել է հեղաշրջման մի քանի փորձի մասին


  
դիտումներ: 183

Վերջին շրջանում Սուդանում հեղաշրջման մի քանի փորձ է իրականացվել: Այդ մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի անցումային ռազմական խորհրդին: Գրում է Russian.rt.com-ը:

«Հեղաշրջման երկու փորձ է կանխվել և զինվորականների երկու խումբ է ձերբակալվել», - հայտնել է խորհրդի ներկայացուցիչը:

Ավելի վաղ Սուդանի անցումային ռազմական խորհուրդը ռազմական հեղաշրջման փորձ էր կանխել և 68 սպա էր ձերբակալվել:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Սուդանի մայրաքաղաք Խարթումում զինվորականները սկսեցին ցրել ընդդիմության վրանային ճամբարը: Ավելի ուշ ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Խարթումի ցուցարարների ցրման արդյունքում մահացել է գրեթե 100 մարդ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սուդանում տիրող իրավիճակի հետ կապված ՄԱԿ-ը որոշել է ժամանակավորապես դուրս բերել իր անձնակազմը երկրից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: