Հայերեն   English   Русский  

​Եվրոպական այգիների համար մեր կենդանաբանկան այգին վերածվել է կարասի,


որտեղից չնչին գումարով կարող են գնել իրենց պետքական կենդանուն


  
դիտումներ: 133

Ավելի քան 8 ամիս է, ինչ ԵրևանիԿենդանաբանական այգում բախումները չեն ավարտվում։ Ամեն անգամ որևէ կենդանու հիվանդանալուց կամ քնեցնելուց հետո կրքերն ավելի են թեժանում:

Ակտիվիստ կենդանասերները պնդում են, որ Երևանի կենդանաբանական այգու ղեկավարության մեղքով են սատկում, քնեցվում կենդանիները, սակայն միևնույն ժամանակ ասում են, որ իրենք ոչ թե անձնական շահերի համար են պայքարում, ոչ թե ինչ որ մեկի դեմ են գործում, այլ պայքարում են հանուն այգու վիճակի բարելավման:

«Ներկայացնում են, որ մեր ևԿենդանաբանական այգու ղեկավարության մեջ անձնական շահերի բախում կա, բացառապես նման բան չկա: Մեր միակ հետաքրքրվածությունը կապված է այգու հետ: Մեր նպատակն է, որ այգին լինի շատ մաքուր, կազմակերպված, առանց անօրինությունների: Մենք մտահոգ ենք քանի որ մեր ամբողջ կյանքը նվիրել ենք կենդանիններին ու այգուն»,-ասում է Կենդանբանական այգու ակվատեռարիումի նախկին ղեկավար, կենդանաբան Կարեն Մարտիրոսյանը:

Վերջինս նշում է, որ նախկինում չեն բարձրաձայնել խնդիրների մասին, քանի որ ազատ խոսքի իրավունքից զրկված էին, բայց այսօր սկսված պայքարը հասցնելու են մինչև վերջ:

«Այնքան ենք պայքարելու, մինչև մաքրենք Կենդանաբանական այգու բոլոր մութ անկյունները: Պետք է մաքրենք այնպես ինչպես մաքրում ենք մեր տունը»:

Կենդանաբանական այգու նախկին անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանն էլ կարծում է, որ այսօր մեր Կենդանաբանական այգին եվրոպական մի շարք այգիների համար կարծես մատակարար դարձած լինի:

«Եվրոպական կենդանաբանական այգիների համար Երևանի կենդանաբանկան այգին վերածվել է կարասի, որտեղ կարող են գտնել իրենց հետաքրքրող կենդանիներն ու չնչին գումարներով գնել: Ու այդ պատճառով միշտ մասնագետներ են հրավիրվում Եվրոպայից, որոնք գալիս են նստում Ռուբեն Խաչատրյանի կողքին ու սկսում գովել նրան: Հայաստանից ոչ մի մասնագետ չի հրավիրվում այգի, ամսվա ընթացքում մի քանի անգամ Եվրոպայից են մասնագետներ ժամանում»,-ասում է Անուշ Ռաֆայելյանը:

Jambo էկզոպարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանն էլ, որ միշտ մասնակցում է բողոքի ակցիաներին, դժգոհում է, որ կան մի շարք կենդանիների խնդրով զբաղվող հասրարակական կազմակերպություններ, որոնք չեն մասնակցում ակցիաներին, բացի այդ նաև զրպարտում են իրենց:

«Ես պատրաստվում եմ դատի տալ EcoNews կայքին ինձ զրպարտելու և կենդանիների առուվաճառքի մեջ մեղադրելու համար: Դատարանը արդեն իսկ հրապարակել է, որ ես առնչություն չունեմ կենդանիների թրաֆիքինգի հետ, բայց մի շարք մարդիկ շարունակում են ինձ սզրպարտել: Իմ ընդամենը 1-2 նկարը բավական էր, որ իմ անվան շուրջ սկսեին զրպարտություններ ու վիրավորանքներ անել, բայց ինչու նրանցից ոչ ոք ոչ մի բառ չի գրում կենդաբանական այգում գտնվող հիվանդ կամ սատկած կենդանիների նկարների տակ»:

Այգում կենդանիներին քնեցնելու կամ սատկելու դեպքերին անդրադառնալով նախկին աշխատակիցները պնդում են, որ դրանք անօրինական բնույթ են կրում:

Առյուծներին քնեցրին ասելով, որ իրենց տարիքի պատճառով են նման բան անում, բայց այս պահին էվթանազիայի ենթարկված առյուծների տարիքի առյուծներ կան այգում:

Բացի հիվանդություններից, ըստ կենդանասեր ակտիվիստների մեկ պատճառ ևս կա, որ գնալով պակասում են այգու կենդանիների քանակը:

«Ի՞նչ է փոխվել 2011 թվականից հետ, 50 տոկոսով պակասել են կենդանիները: Ռուբեն Խաչարտրյանը թույլ չի տալիս, որ կենդանիները բազմանան: Հատուկ տեսակի օձեր կային, որոնք Կարմիր գրքում են ընդգրկված: Արուներին ու էգերին առանձնացրին իրարից ու հիմա դրանք այլևս չեն բազմանում: Հիմք են ընդունում եվրոպացիների ասածները, որ իրավունք չկա կենդանիներին բազմացնելու, նրանց պետք է բաժանել իրարից, ամորձահատել: Մեր պետական այրերը պետք է զբաղվեն Ռուբեն Խաչատրյանով։ Մարդ,որ ունի հիմնադրամ և միլիոններ է շրջանառում, ինչու՞ է 190 հազար դրամ աշխատավարձով կառչել այդ պաշտոնից»:

Այգու նախկին աշխատակիցները պնդում են, որ Ռուբեն Խաչատրյանն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ իրենք դուր գան աշխատանքից:

«Հիմա այգում մասնագետ չի մնացել: Նախկին աշխատողներն էլ վախենում են խոսել: Զանգում ինձ ասում են, որ խոսողներին հեռացրել են աշխատանքից, ասում են ի՞նչ անենք, խոսենք, որ մեզ էլ հեռացնեն: Բոլորը վախի մթնոլորտում են աշխատում:Մեր պայքարը այն ժամանակ կվերջանա,երբ տնօրենի փոխարեն մի կենդանասերի դնեն տնօրենի պաշտոնում»,-ասում է Կարեն Մարտիրոսյանը:

Նախկին աշխատակիցները նաև նշում են, որ իրենք դիմել են ԱԺ խմբակցություններին, Բարգավաճ Հայաստան խմբակցությունը առաջարկել է քառակողմ հանդիպում կազմակերպել և քննարկել ստեղծված իրավիճակը: Հանդիպմանը պետք է մասնակցեին ակտիվիստները, Երևանի ավագանու անդամները, այգու ներկայացուցիչները և խմբակցությունից անդամներ, սակայն Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: