Հայերեն   English   Русский  

Քրայսչերչի հրաձիգը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել


  
դիտումներ: 130

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նոր Զելանդիայի մզկիթներում ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ մեղադրվող Բրենթոն Տարանթը չի ընդունել իր մեղքը: Գրում է Russian.rt.com-ը:

Գործակալության տվյալներով՝ Թարանթը, որը հատուկ ռեժիմով բանտի մենախցում է պահվում, դատական նիստին տեսակապի միջոցով է ներկայացել: Իր մեղքը չճանաչելու մասին հայտարարությամբ նրա փաստաբաններն են հանդես եկել:

Նշվում է, որ տղամարդը 51 սպանության, 40 մահափորձի և ահաբեկչության մեջ է մեղադրվում:

Մարտի 15-ին Քրայսչերչի երկու մզկիթներում իրականացված հրաձգության հետևանքով առնվազն 50 մարդ էր սպանվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: