Հայերեն   English   Русский  

«Գոմերաձոր» կոչվող տարածքում մեքենան 40 մետր գլորվել է ձորը. 33-ամյա վարորդը տեղում մահացել է


  
դիտումներ: 161

Հունիսի 13-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի «Գոմերաձոր» կոչվող տարածքում ավտոմեքենա է շրջվել:

Ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ Ստեփանավան քաղաքի «Գոմերաձոր» տանող ճանապարհին (օրը եւ ժամը պարզվում է) «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան կորցրել է ինքնակառավարումը եւ մոտ 40 մ գլորվել ձորը. 33-ամյա վարորդ Արթուր Զալինյանը տեղում մահացել է:

Կատարվում է քննություն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: