Հայերեն   English   Русский  

Իրանում հերքել են նավթային լցանավերի վրա «հարձակման» մեջ ներգրավվածության ԱՄՆ-ի մեղադրանքները


  
դիտումներ: 124

Իրանը կտրականապես հերքում է Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակումներին ներգրավվածության մեջ ԱՄՆ-ի մեղադրանքները: Այդ մասին հայտնում է Press TV հեռուստաալիքը՝ հղում անելով ՄԱԿ-ում հանրապետության մշտական ներկայացուցչության հայտարարությանը: Գրում է Russian.rt.com-ը:

Ավելի վաղ ԱՄՆ-ն Իրանին Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակման մեջ էր մեղադրել:

Հունիսի 13-ին տեղեկություն էր տարածվել, որ Օմանի ծոցում երկու նավթային լցանավեր են խորտակվում: Հետագայում տեղեկություններ հայտնվեցին, որ լցանավերի վրա պայթյուններ են տեղի ունեցել և հրդեհ է սկսվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: