Հայերեն   English   Русский  

Թրամփը մեղադրանքներ է հնչեցրել Իրանի հասցեին


  
դիտումներ: 213

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն է կանգնած Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակման հետևում: Թրամփն այդ մասին հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:

«Հենց Իրանն է դա արել, և դուք գիտեք, որ այդ նրանք են արել, քանի որ տեսել եք նավը», - հայտարարել է ամերիկացի առաջնորդը` անդրադառնալով ԱՄՆ Զինված ուժերի տարածած տեսանյութին:

Նա նաև հավաստիացրել է, որ Վաշինգթոնը չի պատրաստվում «անտեսել» այդ իրավիճակը:

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ միջադեպի պատասխանատուն Իրանն է: Թեհրանը կտրականապես հերքում է հնչեցրած մեղադրանքները:

Հունիսի 13-ին տեղեկություն էր տարածվել, որ Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի վրա հարձակում է իրականացվել: Ավելի ուշ տվյալներ տարածվեցին, որ նավերի վրա պայթյուններ են տեղի ունեցել և հրդեհ է սկսվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: