Հայերեն   English   Русский  

​ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Օմանի ծոցում գրանցված միջադեպը


  
դիտումներ: 405

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ արտաքին գործերի գերատեսչությունը մեկնաբանել է Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա իրականացված հարձակումները: Գրում է Russian.rt.com-ը:

Գերատեսչության հայտարարության համաձայն՝ Մոսկվան հաստատակամորեն դատապարտում է նման գործողություններն՝ անկախ այն հանգամանքից, թե ով է դրանց ետևում կանգնած:

Բացի այդ ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել խուսափել հապճեպ եզրակացություններից, քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել և ավելի զուսպ լինել:

Գերատեսչությունում նաև նշել են, որ Միացյալ Նահանգների իրանատյացության գիծը տվյալ միջադեպի շուրջ լարվածության է հանգեցնում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակման մեջ էր մեղադրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: