Հայերեն   English   Русский  

Սպիտակ տանը կայացել է Թրամփի և Քիմ Քարդաշյանի հանդիպումը. Լուսանկարներ


  
դիտումներ: 1295

38-ամյա Քիմ Քարդաշյանն արդեն վաղուց մտահոգված է բանտային բարեփոխմումների հարցով: Հայտնի հեռուստաաստղն այնքան մտահոգված է այդ խնդրով, որ անցյալ տարի նույնիսկ Սպիտակ տանը հանդիպում ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, այնուհետև բանտարկյալների ճակատագրի մասին զրուցեց նրա դստեր և փեսայի՝ Իվանկայի և Ջարեդ Քուշների հետ: Գրում է Russian.rt.com-ը:

Երեկ հեռուստաաստղը կրկին Սպիտակ տուն այցելելու և ելույթով հանդես գալու հրավեր է ստացել: Միջոցառումը նվիրված է եղել այն բանտարկյալներին, որոնք ազատ արձակվելուց հետո փորձում են աշխատանքի վերադառնալ:

«Դեկտեմբերին առաջին փոփոխության ընդունումից հետո ես խոսել եմ բազմաթիվ մարդկանց հետ, ովքեր տուն են վերադարձել բանտից և տեղեկացել, թե ինչ խնդիրների են նրանք բախվում: Ու թեև ինձ հաջողվել է նրանցից ոմանց օգնություն ցուցաբերել, ամենօրյա խոչընդոտներ կան հազարավոր մարդկանց հաջողությունների համար: Այսօր ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այս միջոցառմանը և հայտարարել, որ նախագահի աշխատակազմը և մասնավոր հատվածը հնարավորություն են ստեղծում այն տղամարդկանց և կանանց համար, որոնք տուն են վերադառնում», - գրել է Քարդաշյանը թվիթերյան իր միկրոբլոգում:

Իր ելույթից հետո Քիմն առաջին շարքում տեղ է զբաղեցրել Իվանկա Թրամփի և Ջարեդ Քուշների կողքին:

Ким Кардашьян снова встретилась с Дональдом Трампом в Белом доме

Ким Кардашьян

Ким Кардашьян

Ким Кардашьян и Дональд Трамп

Джаред Кушнер, Ким Кардашьян и Иванка Трамп

Ким Кардашьян и Иванка Трамп





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: