Հայերեն   English   Русский  

Երևանում անցկացված նիստի մասնակիցները հետևել են ԶՈՒ ստորաբաժանումների վարժանքներին


  
դիտումներ: 229

Երևանում հունիսի 13-ին անցկացված ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր դաշտային վարժվածության հարցերով

համադրման կոմիտեի նիստի մասնակիցները հունիսի 14-ին այցելել են «Բաղրամյան» զորավարժարան։Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների (պաշտպանական գերատեսչությունների) ներկայացուցիչները հետևել են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների և Խաղաղապահ բրիգադի զինծառայողների մարտական պատրաստության վարժանքներին։

ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումները խաղարկել են մարտական հրաձգությամբ վարժանք, ներկայացրել մարզումների համար նախատեսված միջոցներն ու պայմանները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: