Հայերեն   English   Русский  

Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 636

Հունիսի 17-ին, ժամը 19:00-ին Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Двенадцать стульев» ներկայացումը:

Հունիսի 18-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի ու Երևանի պետական կամերային երգչախմբի մենակատարների համերգը՝ նվիրված Արաքս Դավթյանի 70-ամյակին:

Հունիսի 19-ին, ժամը 19:00-ին Պետական Կամերային Երաժշտական Թատրոնում տեղի կունենա «Նվագախումբ» երաժշտական նրկայացումը:

Հունիսի 19-ին, ժամը 20:00-ին Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա Արթուր և Հրաչուհի Ութմազյանների «Իբրև սկիզբ» խորագրով ասմունքի երեկոն:

Հունիսի 20-ին, ժամը 19:00-ին Մնջախաղի պետական թատրոնում տեղի կունենա «Խաղ» միմոդրաման:

Հունիսի 20-ին, ժամը 19:00-ին Պետական կամերային երաժշտական տանը տեղի կունենա «Անուշ» ներկայացումը՝ ըստ Հովհաննես Թումանյանի համանուն ստեղծագործության:

Հունիսի 21-ին, ժամը 19:00-ին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում տեղի կունենա «Վատ տղաները» ներկայացումը:

Հունիսի 22-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա Տանգոյի միջազգային փառատոնը:

Հունիսի 23-ին, ժամը 18:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Թաթուլ Ալթունյանի անվ. Հայաստանի երգի-պարի պետական համույթի համերգը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: