Հայերեն   English   Русский  

Վիճաբանության ժամանակ հրազենային վիրավորում է ստացել Լուսահովիտի համայնքապետը. հարուցվել է քրեական գործ


  
դիտումներ: 249

Երեկ հրազենային վնասվածքով Տավուշի մարզի Լուսահովիտի համայնքապետ՝ 35-ամյա Գրիգոր Սարհատյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ըստ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի՝ համայնքապետը վնասվածքը ստացել է Իջևան քաղաքում վիճաբանության ժամանակ, երբ Իջևանի քաղաքացին կրակել է համայնքապետի վրա:

Այս պահին Գրիգոր Սարհատյանի վիճակը գնահատվում է կայուն:

Դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումները դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարող անձին հայտնաբերելու և նրա գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ»,- գրել է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: