Հայերեն   English   Русский  

Մարմարաշեն գյուղում լարված իրավիճակ է. գյուղացիները բողոքի ակցիա են սկսել


  
դիտումներ: 203

Այսօր՝ հունիսի 15-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում լարված իրավիճակ է ստեղծվել:

Shamshyan.com-ի հաղորդամամբ, գյուղացիներն ի նշան բողոքի, փակել են Երևան-Արտաշատ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն համայնքից դեպի Մխչյան գյուղ տանող գյուղամիջյան ճանապարհը։

Բողոքի ակցիա իրականացնող գյուղացիները նշում են, որ Մարմարաշենում խոզաբուծարան է գործում, որի սեփականատերը նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանն է՝ «Չերրի» ռեստորանի տերը, և իրենք ստիպված են ամառվա շոգին փակ պահել մոտ 400 բնակելի տների դռներն ու լուսամուտները, քանի որ խոզաբուծարանի անտանելի հոտը ամենուր է։

Գյուղացիները պնդում են, որ Արարատի մարզպետարանից էլ են եկել, իբրև թե ստուգումներ կատարել, տուգանել են 300 հազար դրամի չափով, քանի որ սանիտարահիգիենիկ ոչ մի նորմ չի պահպանվում, բայց դրանով խնդիրը չի լուծվում:

Բողոքի ակցիային մասնակցում է նաեւ համայնքի ղեկավար Էդվարդ Հակոբյանը, ով իրավիճակի մասին արդեն տեղեկացրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, ում հանձնարարականվ գյուղ է ժամանել գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: