Հայերեն   English   Русский  

Թրամփը կնոջը Ժակլին Քենեդիի հետ է համեմատել


  
դիտումներ: 789

Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը կնոջը՝ Մելանիային, ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի կնոջ Ժակլին Քենեդիի հետ է համեմատել: Գրում է Russian.rt.com-ը:

Ամերիկացի առաջնորդն այդ համեմատությունը կատարել է՝ բացատրելով նախագահական ինքնաթիռի լիվրեյան փոխելու իր որոշումը:

Ավանդական կապույտ գույնի լիվրեայի դիզայնը 1960-ական. թթ. նախագծել է Ժակլին Քեննեդին:

«Դա Ջեկիի ոճն էր, և դա լավ է, բայց այսօր մենք ունենք մեր Ջեկին, և նրա անունը Մելանիան է», - «The Hill» պարբերականը մեջբերում է Թրամփի խոսքերը:

2018 թ. կոկտեմբերին The New York Times թերթը քննադատեց ԱՄՆ առաջին տիկնոջը Քենիա ժամանելիս սպիտակ գլխարկի համար: Հրապարակման համաձայն՝ դա «եվրոպական գաղութատիրության խորհրդանիշն էր»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: