Հայերեն   English   Русский  

Դակոտա Ջոնսոնը և Քրիս Մարտինը բաժանվել են


  
դիտումներ: 1203

Արևմտյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 42-ամյա Քրիս Մարտինն ընկերներին պատմել է, որ նորից ազատ է: Ինչպես հայտնել է Sun պարբերականի լրագրողը, նա 29-ամյա Դակոտա Ջոնսոնի հետ բաժանվել է: Աստղային զույգը մոտ երկու տարի է հանդիպել: Գրում է Spletnik.ru-ն:

«Քրիսն ու Դակոտան շատ ներդաշնակ զույգ էին և միշտ երջանիկ տեսք ունեին: Որոշ ժամանակ առաջ տեղեկություն էր տարածվել աստղային զույգի նշանադրության մասին, սակայն այժմ արդեն Քրիսի խոստովանությունը բաժանման մասին իսկական անակնկալ է դարձել բոլորի համար», - հայտնել է աղբյուրը:

Պապարացիները Քրիսին ու Դակոտային վերջին անգամ ապրիլին էին միասին լուսանկարահանել, երբ նրանք Մալիբուում էին հանգստանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: