Հայերեն   English   Русский  

Մանվել Գրիգորյանին տեղափոխել են Նաիրի բժշկական կենտրոն


  
դիտումներ: 411

ՀՀԿ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին երեկ՝ հունիսի 14-ին, Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից տեղափոխել են Նաիրի ԲԿ:

«Նաիրի» ԲԿ-ից տեղեկացնում են, որ Գրիգորյանի առողջական վիճակն այս պահին միջին ծանրության է: Այսօր նախատեսվում է հետազոտություններ անցկացնել` նրա վիճակի ծանրությունը պարզելու համար:

Հիշեցնենք, որ հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից տեղափոխել էին «Երևան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Հունիսի 6–ին ՔԿՀ–ում կտրուկ վատացել է նրա առողջական վիճակը և նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: