Հայերեն   English   Русский  

Սի Ցզինպինը՝ առևտրային վեճերի լուծման կատարյալ տարբերակի մասին


  
դիտումներ: 378

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ առևտրային վեճերը պետք է լուծվեն խորհրդակցությունների միջոցով: Գրում է Gazeta.ru-ն:

Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցներին նվիրված գագաթնաժողովի ժամանակ նա հայտարարել է, որ պրոտեկցիոնիզմի սկզբունքը չի օգնում առևտրային վեճերի լուծմանը:

Նրա խոսքերով՝ միակողմանի մոտեցումների փոխարեն անհրաժեշտ է գործել բազմակողմ առևտրային կանոնների հիման վրա:

Նա հավաստիացրել է, որ ՉԺՀ-ն կխրախուսի բարեկամական փոխգործակցությունը այլ երկրների հետ` հիմնված խաղաղ գոյակցության սկզբունքների վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: