Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում նախկին սենատորի սպանության մեջ կասկածվում է նրա 48-ամյա ընկերուհին


  
դիտումներ: 446

57-ամյա նախկին սենատոր Լինդա Քոլինզին մահացած են գտել հունիսի 4-ին իր տան բակում: ԱՄՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ԱՄՆ Արքանզաս նահանգի բնակիչ 48-ամյա Ռեբեկա Լին Օ՛Դոնելին կալանավորվել է՝ նախկին սենատորի սպանության գործով:

Ամերիկյան լրատվական գործակալությունը նշում է, որ կասկածյալի կալանավորման հետ կապված բոլոր հարցերում ոստիկանները խորհրդավոր լռություն են պահպանում. իրավապահ մարմինների ներկայացուցիչը հրաժարվել է հաստատել Օ՛Դոնելի կալանավորման փաստը, դրանից բացի՝ իրավապահները չգիտեն, թե արդյոք նա կկանգնի դատարանի առաջ:

Ոստիկանությունը գրեթե ոչ մի մանրամասն չի ներկայացրել նախկին սենատորի մահվան հանգամանքների վերաբերյալ: Միայն հայտնի է, որ նրա մահը բռնի է եղել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: