Հայերեն   English   Русский  

Մարմարաշենցիները դադարեցրել են բողոքի ակցիան


  
դիտումներ: 460

Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի բնակիչները դադարեցրել են բողոքի ակցիան և բացել են ճանապարհը:

«Մոտ մեկ ժամ 10 րոպե տևեց ակցիան, այնուհետև եկան խոզաբուծարանի տնօրինությունից, գյուղացիները իրենց պահանջները ներկայացրեցին, պահանջեցին, որ պետք է փակվի խոզաբուծարանը, քանի որ այդպես այլևս հնարավոր չէ, խոզաբուծարանի գարշահոտությունը համայնքում է տարածվում, մարդիկ չեն կարողանում տանից դուրս գալ»,-տեղեկացրեց Մարմարաշենի համայնքապետ Էդվարդ Հակոբյանը:

Չնայած բանակցություններին, համայնքապետի խոսքով, ոչ մի համաձայնության չեն եկել կողմերը, բայց գյուղացիները պայքարը օրինական դաշտում են շարունակելու` փորձելով հասնել նրան, որ ի վերջո փակվի խոզաբուծարանը:

Ավելի վաղ Ankakh.com-ը տեղեկացրել էր, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում գյուղացիները փակել են Երևան-Արտաշատ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն համայնքից դեպի Մխչյան գյուղ տանող գյուղամիջյան ճանապարհը։

Բողոքի ակցիայի պատճառը Մարմարաշենում գործող խոզաբուծարան է, որի անտանելի հոտը գյուղում ամենուր է տարածվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: