Հայերեն   English   Русский  

Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչը հասարակական կարգը խախտելու համար բերման է ենթարկվել


  
դիտումներ: 511

Հունիսի 14-ին, ժամը 11.20-ի սահմաններում Կոտայքի մարզի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն են ստացել, որ մարզի Արամուս գյուղի բնակիչ Արշակ Մ․-ն գյուղի Տիգրանաձորի խճուղում «ՎԱԶ 21099» ավտոմեքենան վարելու ընթացքում խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, խախտել է հասարակական կարգն ու իր մոտ եղած ինքնաշեն սարքով ավտոմեքենայի պատուհանից կրակոցի ձայն արձակել:

Նույն օրը, ժամը 17.20-ին, Արշակ Մ․-ն մեքենայով հանդերձ բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։ Նա ոստիկաններին է ներկայացրել ինքնաշեն սարքը, որը վերցվել ու փաթեթավորվել է փորձաքննության ուղարկելու համար:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: