Հայերեն   English   Русский  

Հրշեջները մարել են Սարի թաղում բռնկված hրդեհը


  
դիտումներ: 208

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 15-ին, ժամը 15:30-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասում՝ հեռուստաաշտարակ տանող ճանապարհին, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի յոթ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:00-ին, մարվել՝ 20:19-ին:

Ինչպես Անկախին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է բուսածածկույթ (20 հա):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: